կարևոր
1444 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-25 13:33

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված 8 ժամ ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված 8 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 25-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի` 3-րդ, 4-րդ զանգվածների, Գայի պող. 18, 20, 22, 26, 28, 32 համարների, Ջրվեժի Բանավան և Մայակ թաղամասերի.

Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: