կարևոր
886 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-25 12:54

Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ

Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը  մի խումբ իջևանցիների հետ պատրաստվում են շարժվել դեպի Երևան։

«Ինչո՞ւ հենց այստեղից։ Սա այն կետն է, որը Երևանը  կապում է Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանների հետ, գնում է դեպի Ղազախ ու Թբիլիսի։ Ցավոք սրտի, Հայաստանի ղեկին նստած են մարդիկ, որոնք ցանկություն ունեն իմ թիկունքում երևացող տարածքի մի զգալի մաս նվիրել Ադրբեջանին։ Ես պնդում եմ, կրկնում եմ՝ դա երբեք չի լինելու, մենք՝ ժողովուրդը, տավուշցին թույլ չի տալու»,-ասաց Գեղամ Նազարյանը։