կարևոր
574 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-25 12:31

Ձեր իշխանության մնալը նշանակում է Հայաստանի պետականության կործանում․ դուք և հայոց պետականությունը անհամատեղելի եք․ Շարմազանով

Ձեր իշխանության մնալը նշանակում է Հայաստանի պետականության կործանում․ դուք և հայոց պետականությունը անհամատեղելի եք․ Շարմազանով

Կապիտուլյանտներ, հերիք է պատերազմով շանտաժ անեք ու վախեցնեք, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Պատերազմը բերել եք դուք։
Պարտությունը բերել եք դուք։

Հարյուրավոր բնակավայրեր թշնամուն տվել եք դուք։
Հազարավոր նահատակների, անհետ կորածների, վիրավորների ու գերիների պատճառ դարձել եք դուք։

Բանակը փաստացի քանդել եք դուք։
Եկեղեցու հետ կռիվ եք տալիս դուք։

Հայաստանի 41 քառ.կմ փաստացի տվել եք դուք։
Ադրբեջանի ու Թուրքիայի «մուղամի տակ պարում եք» դուք։

Չհամարձակվեք պետության անուն տալ։
Դուք եւ հայոց պետականությունը անհամատեղելի եք։

Ձեր իշխանության մնալը նշանակում է Հայաստանի պետականության կործանում։
Հետեւաբար,դուք պետք է հեռանաք՝ խաղաղ եւ անցնցում»