կարևոր
577 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-25 12:20

Համախմբումը շարունակում է իր արշավը՝ հանուն Արցախի և հայոց պետականության. Չալաբյան

Համախմբումը շարունակում է իր արշավը՝ հանուն Արցախի և հայոց պետականության. Չալաբյան

Մեր Համախմբումը շարունակում է իր արշավը՝ հանուն Արցախի և հայոց պետականության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի հիմնադիր, 5165 շարժման անդամ Ավետիք Չալաբյանը։ 

«Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդող ապրիլյան շաբաթվա ընթացքում, մենք նախատեսում ենք իրազեկման միջոցառումներ անցկացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Հայաստանի մի շարք բնակավայրերում:

Այսօր երեկոյան, 19:00, մենք իրազեկման հավաք-քննարկում ենք նախատեսում Ծարավ աղբյուրի նորակառույց թաղամասի Համալսարանական պուրակում։ Կխոսենք նրանից, թե գործող իշխանությունը ինչու է փորձում ձերբազատվել Արցախից, ինչպես է նա այս ընթացքում ձախողել մեր բանակի մարտունակության վերականգնումը, և ինչպես կարելի է նորից ամրապնդել մեր պաշտպանունակությունը և անվտանգությունը՝ առանց ստորացուցիչ զիջումներ անելու թշնամուն։

Սպասում ենք Ծարավ աղբյուրի թաղամասում և շրջակայքում բնակվող մեր ընկերներին և համակիրներին այս քննարկմանը, և համոզված ենք, որ միասին մենք կարող ենք իրականություն դարձնել այն ամենը, ինչ այսօր պատրաստ ենք ձեզ ներկայացնել»,- գրել է նա։