20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումները, որոնց նոր փուլը պետք է անցկացվեր մարտին, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ դադարեցվել են, հայտնում է gazeta.ru-ն։
«Ինչ վերաբերում է ժնևյան քննարկումներին, ապա այս ձևաչափի աշխատանքները հետաձգվել են։ Սա մեր ընտրությունը չէ, նախաձեռնությունն այս դեպքում պատկանում է եռանախագահների (ՄԱԿ, ԵՄ և ԵԱՀԿ) «եռյակին», որոնք իրենց որոշմամբ անորոշ ժամանակով հետաձգեցին մարտի վերջին նախատեսված հերթական՝ 56-րդ փուլը», - ասել է Գոնչարը։
Գոնչարը նշել է, որ քննարկումների մասնակիցներն իրականում «պատանդ են վերցրել» բանակցային ամենակարևոր ձևաչափը, որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել տարածաշրջանում անվտանգության և կայունության ընդունելի մակարդակ։