կարևոր
652 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-25 09:13

Պայքարը Փաշինյանի հեռանալու պահանջով շարունակվում է և շարունակվելու է. Թագուհի Թովմասյան

Պայքարը Փաշինյանի հեռանալու պահանջով շարունակվում է և շարունակվելու է. Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է․

«Այսօրվանից 2 օրով ստիպված եմ բացակայել երկրից՝ մասնակցելու Ժնևում «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով կարևոր քննարկումներին։ Ներկայացնելու եմ մեր երկրի անվտանգային դաշտում առկա խնդիրները, մարտահրավերները և զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը:

Այցը կազմակերպում, այցի հետ կապված ծախսերը հոգում է Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF), աջակցում՝ Գերմանիայի ԱԳՆ-ն:

Այցը պլանավորված էր շատ ամիսներ առաջ, երբ դեռ հնարավոր չէր կանխատեսել, որ այս օրերին կանգնելու ենք մեր երկրի համար ավելի ծանր և օրհասական մարտահրավերի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության պատրաստակամության և Արցախի լինելիության վտանգի առաջ։ Ու ստիպված էինք լինելու անժամկետ պայքար սկսել հանուն ՀՀ-ի և Արցախի: Շատ չեմ ուշանա...

Հ. Գ.Պայքարը Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջով շարունակվում է և շարունակվելու է... Մենք հայրենիք չունենք ազերիներին նվիրելու:

#Զարթնիրլաո

#արիհրապարակ

#միացիր»