կարևոր
1318 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-24 23:05

Մակրոնը հաղթեց նախագահական ընտրություններում

Մակրոնը հաղթեց նախագահական ընտրություններում

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների 58% քվեն և վերընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM հեռուստաընկերությունը:

Նրա մրցակից Մարի Լը Պենն ընդունել է իր պարտությունը և կոչ է արել ընտրողներին աջակցել իր կուսակցությանն ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: