27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Ուկրաինայի հայկական եկեղեցիներում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը, չնայած երկրում սահմանված ռազմական դրությանը, ավանդաբար, տեղի է ունեցել Ուկարինայի բոլոր մարզերում: Ոգեկոչման միջոցառումները սկսվել են աղոթքից: Մայրաքաղաքում աղոթքի ընթերցման արարողությունը տեղի է ունեցել Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհանիսյանի ղեկավարությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքը ներկաներին փոխանցեց նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանը:
Ուկրաինայի հայերն ակտիվորեն հայտնում են իրենց քաղաքացիական դիրքորոշումն ինչպես պատմական հայրենիքի, այնպես էլ Ուկրաինայի շահերի պաշտպանության հարցում: Օրերս Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի հայերի միությանը երկրի պաշտպանության գործում ունեցած զգալի ներդրման համար, նշում է լրատվամիջոցը: