18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին տեղի է ունեցել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների զետեղման արարողությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը:
Արարողությանը մասնակցել են ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր:
Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: