կարևոր
2446 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-24 15:29

«Մի աջակցեք ցեղասպանությանը». երթ Թբիլիսիում. ՖՈՏՈՇԱՐՔ

«Մի աջակցեք ցեղասպանությանը». երթ Թբիլիսիում. ՖՈՏՈՇԱՐՔ

Թբիլիսիում մեկնարկել է «Մի’ աջակցեք ցեղասպանությանը» երթը: Aliq.ge-ն գրում է, որ ֆիլհարմոնիայի մոտ հավաքված վիրահայերը երթով շարժվում են դեպի Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատուն։

Երթի ընթացքում հնչում են հայրենասիրական երգեր: Ցուցարարների ձեռքում են Հայաստանի և Վրաստանի դրոշներ, ինչպես նաև թուրքալեզու գրառումներ:

Ճանապարհի մի հատվածը կաթվածահար է եղել այս պահին: Ըստ աղբյուրի՝ հիմնական պահանջները և ցույցի շարունակությունը կլինի Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Նշվում է նաև, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Վրաստանի տարբեր շրջաններում բնակվող էթնիկ հայերը պահանջատիրական երթ կամ մոմավառություն են անցկացրել: