20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։
Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության»: