կարևոր
1978 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-24 14:55

ՀՄԸՄ-ի Սիրիայի շրջանի վարչությունը, Սկաուտ խորհուրդն ու Հալեպի մասնաճյուղը մասնակցել են ջահերթին․ ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՄԸՄ-ի Սիրիայի շրջանի վարչությունը, Սկաուտ խորհուրդն ու Հալեպի մասնաճյուղը մասնակցել են ջահերթին․ ՖՈՏՈՇԱՐՔ

ՍԵՄ-ի Կենտրոնական Վարչության կազմակերպմամբ ապրիլ 22-ի երեկոյան, Հալեպում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրուած ժողովրդային ջահերթ, որին մասնակցել են ՀՄԸՄ-ի Կենտրոնական Վարչության անդամը, ՀՄԸՄ-ի Սիրիայի շրջանի Վարչությունը, շրջանի Սկաուտ Խորհուրդը և Հալեպի մասնաճյուղի վարչությունը, Սկաուտ խորհուրդը, փողերախումբն ու սկաուտական շարքերը։

«Ջահեր­թը Սուր­իոյ եւ Հա­յաս­տա­նի զոյգ դրօշ­նե­րով առաջ­նոր­դեց ՀՄԸՄ-ի Հա­լէպ Մաս­նա­ճիւ­ղի փո­ղե­րա­խում­բը, գե­ղար­ուես­տա­կան ղե­կա­վա­րու­թեամբ՝ Մհեր Սու­սանիի։ Ջահերթի մասնակիցները, օրուան կար­գա­խօ­սը պար­զող եւ Թուրք­ի­ան դա­տա­պար­տող ցու­ցա­տախ­տակ­նե­ր բռնած տողանցեցին Ա. Մանուկեան Ժ. Տան առջեւէն մինչեւ Ազգ. Գերեզմանատուն։

ՀՄԸՄ-ի փողերախումբն ու տարազաւոր սկաուտները խիտ շարքերով տողանցեցին, նահատակ ցեղին ձայնը բարձրացնելով եւ արդարութիւն պահանջելով։

Ազգ. Գերեզմանատան մէջ, Ցե­ղաս­պա­նու­թիւնը խորհր­դան­շող յու­շա­քա­րին առ­ջեւ զե­տեղ­ուե­ցան ծաղ­կեպ­սակ­ներ։ Հայ հո­գե­ւոր պե­տերը իրենց ջա­հե­րով վա­ռե­ցին ցե­ղաս­պա­նու­թեան նա­հա­տակ­նե­րուն յի­շա­տա­կը խորհր­դան­շող ջա­հը, ապա տեղի ունեցաւ գեղարուեստական կոկիկ յայտագիր»։