17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում հայ ժողովուրդը, ի լուր աշխարհի, ևս մեկ անգամ վերահաստատեց պայքարելու և հավերժ լինելու իր կամքն ու վճռականությունը, գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ ձգվող Ջահերի երթը, Արցախի և Հայաստանի բարձր ծածանվող դրոշների շարքերը, մեր բազմահազար հայրենակիցների արձագանքն ու էներգիան աննկարագրելի ոգևորությամբ էին համակել բոլորիս, և մեզանից յուրաքանչյուրն այն վստահ գիտակցումն ուներ և այսօր էլ ունի, որ ո՛ րևէ ուժ ի զորու չէ ջնջել ազգի այս տեսակը՝ հայը, Հայաստանը պատմության էջերից։
Մենք իսկապես զորեղ ու անկոտրում ենք, երբ միասին ենք, և շարունակելու ենք պայքարել մինչև վերջ՝ հանուն հայ ժողովրդի լինելիության, հանուն Արցախի և Հայաստանի։
Եվ ուրեմն՝
ԶԱՐԹՆԻ ՛ Ր, ԼԱ ՛ Ո, ՈՒ ԿԲԱՑՎԻ՛ ՆՈՐ ԱՐՇԱԼՈՒՅՍ»։