կարևոր
2386 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-24 12:03

«Ճանաչում, դատապարտում». Ջահերով երթ Ախալքալաքում․ ՖՈՏՈՇԱՐՔ

«Ճանաչում, դատապարտում». Ջահերով երթ Ախալքալաքում․ ՖՈՏՈՇԱՐՔ

Երեկ՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի և շրջանի տարբեր գյուղերի բնակիչները քաղաքի բերդից ջահերով ուղևորվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, պահանջելով ճանաչել և դատապարտել 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից կատարած Հայոց ցեղասպանությունը, հայտնում է jnews.ge-ին։

Այսպիսի երթի իրականացումը տարիների ընթացքում ավանդույթ է դարձել Ջավախքի պատանեկան «Զորի Զորյան» միության անդամների կողմից։

Երթը մեկնարկեց Ախալքալաքի բեդից, հարյուրավոր մարդիկ Հայաստանի և Վրաստանի դրոշներով, պահանջատիրական պաստառներով և ջահերով ուղևորվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ։

Եկեղեցու բակում Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն իր երախտիքի խոսքը հայտնեց և օրհնեց հավաքվածներին։

Քայլերթին մասնակցում էին Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հայր տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և այլ մունիցիապալ աշխատողներ։

Այնուհետև Սուրբ խաչ եկեղեցում կատարվեց մոմավառություն: Իսկ վաղը առավոտյան, ժամը 11:00-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Պատարագի, եկեղեցու բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ կկատարվի Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ: