կարևոր
1402 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-24 10:24

Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չավուշօղլուն Ցեղասպանության զոհերի ժառանգներին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել։

Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի նոր դեսպանատան բացմանը ժամանած Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ Հայաստանի եռագույն դրոշներով եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող կարգախոսներով բողոքի ակցիա են իրականացրել։

Դեսպանատան շեմքից մեքենայով դուրս եկած Չավուշօղլուն ծիծաղում է հայերի վրա եւ թուրք ազգայնամոլների Գորշ գայլերի նշանը ցույց տալիս։ Այդ ընթացքում դրսում գտնվող դեսպանատան աշխատակիցները ծափահարում են Չավուշօղլուին։

Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի տելեգրամյան ալիքում։