Ռուսաստանի Պսկով քաղաքի բնակչին ոստիկաններն այցելել են կապույտ-դեղին ցանկապատի համար, գրում է 7×7-ը։
Ըստ հրապարակման, կինն ամեն տարի գարնանը ներկում է ցանկապատը կապույտ և դեղին գույներով։ Ապրիլի 22-ի երեկոյան նա կրկին որոշել է թարմացնել ներկը, և հարևան տան բնակիչները նրանից բողոքել են ոստիկանություն:
Դեպքի վայր ժամանած իրավապահները, տեղական վարչակազմի ներկայացուցիչները կնոջն ասել են, որ կապույտ-դեղին ցանկապատը հիշեցնում է Ուկրաինայի դրոշը, իսկ «հատուկ գործողության» ժամանակ նման «ասոցիացիաներն անցանկալի են»։ Կինը վերաներկել է ցանկապատը։