կարևոր
2296 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-23 16:11

Ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». Արթուր Վանեցյան

Ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից». Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում լուրջ չընդունել Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության երեկվա նիստում արած հայտարարութունները:

«Փաշինյանը, տեսնելով երկրում սկսված այն շարժումը, որն ասում է՝ թույլ չենք տալու, որպեսզի Փաշինյանը գնա միակողմանի զիջումների, թույլ չենք տալու, որպեսզի Արցախը հանձնվի թշնամուն, նա շատ լավ գիտակցելով և այդ հոտառությունն ունի, որ չի կարողանալու այս ալիքի դեմն առնել, դրա համար հիմա փորձում է որոշակի հայտարարություններով այդ ամենը կասեցնել, բայց չի կարողանալու, որովհետև արդեն հանրությունը ճանաչում է նրան, ու որևէ մեկը չի հավատում ու լուրջ չի ընդունում նրան»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանն ասաց, որ քաղաքացիներն արդեն դուրս են եկել փողոց, մարդիկ օր-օրի շատանում են Ազատության հրապարակում, ամեն ինչ իր հունով գնում է:

«Մարդկանց մոտ փոխվել է գիտակցությունը, գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է կառավարի, քանի որ նրա յուրաքանչյուր ավելի օր իշխանության ղեկին մնալը, կործանարար է Հայաստանի  ու Արցախի համար: Կա մի խնդիր՝ քաղաքականապես այդ ամենը ձևակերպել, բայց դրա արդյունքին հասնելու համար էլ պետք է կարողանանք հանրությանը բացատրենք, որ սա իշխանության կռիվ չէ, անձերի կռիվ չէ, այլ՝ գաղափարի կռիվ է՝ հանուն հայրենիքի»,-ասաց Վանեցյանը

Նրա խոսքով, Փաշինյանն այդպես էլ հստակ չձևակերպեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի տարածքներից, այսպես կոչված ադրբեջանիցների և իշխանությունների կողմից հաճախ օգտագործվող ադրբեջանական անկլավները չեն հանձնվելու թշնամուն, այլ խոսեց ինչ-որ պայմանական բառակապակցություններով, որ շեղի մարդկանց:

«Ադրեն յոթ օր Ազատության հրապարակում եմ։ Այստեղ գալիս են նախկինում «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությանն աջակցող շատ քաղաքացիներ, անգամ ՔՊ նախկին անդամներ ու ասել՝ հասկանում են, որ սա կործանարար  իշխանությունը է այլևս, մենք չենք կարող իրենց հետ խոսել։ Այդ մարդիկ գալիս են գիշերային ժամերին, օրինակ, այսօր առավոտյան՝ ժամը 05:43, մեկը եկավ դիմակով, հետո ակնոցները մի քիչ բարձրացրեց, տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ  գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից»,-ասաց Արթուր Վանեցյանը: