կարևոր
2128 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-23 15:59

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Արցախում խաղաղություն պահպանելու համար. Կոպիրկին

Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Արցախում խաղաղություն պահպանելու համար. Կոպիրկին

Ռուսաստանը խստորեն պահպանում է իր դիրքորոշումը Արցախի շուրջ պայմանավորվածություններում, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Կարծում եմ՝ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար, դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում, Հայաստանի ղեկավարության կողմից, որ նրանք առանցքային դեր են խաղում խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար. այդ փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, և կարծում եմ, որ դա թելադրում է նաև ողջախոհությունը»,- նշել է Կոպիրկինը։

Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի մասին դեսպանը ասել է, որ այցի կարեւորագույն արդյունքներից է այն պնդումը, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կմնան դաշնակցային՝ միտված ապագային։ 

Նա ընդգծել է, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները բարձր են գնահատել այցը։

«Դրա վկայությունը համատեղ հայտարարությունն է, որտեղ  շատ մանրամասն ներկայացվել է մեր երկրների դիրքորոշումները ինչպես ժամանակակից աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի առանցքային հարցերի, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,-ասել է նա։