17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Բանյո քաղաքում հիշատակի արարողություն է կազմակերպվել, որին ներկա են եղել քաղաքապետը և այլ քաղաքական գործիչներ: Այս մասին հայտնում է Armenian Genocide էջը:
Էջում հրապարակված մեկ այլ հաղորդագրությամբ ասվում է, որ ֆրանսիացի սենատոր Բրյունո Ռետայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում նշել. «Այսօր առավոտյան Լա Ռոշ սյուր Յոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը: Երբեք չմոռանանք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության խիզախ պահապանն է, և որ այն հաճախ վճարել է դրա համար ամենածանր գինը»։