18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
Ազգային ժողովում ապրիլի 14-ին Կառավարության ղեկավարը հայտարարեց այլ տարբերակով գնալու դեպքում Ղարաբաղը հանձնելու մասին՝ նշելով. «Փառուխի դեպքերը ձեզ օրինակ՝ կտոր-կտոր»:
Ակնհայտ է, որ դա արվեց մարդկանց դժգոհությունները մեղմելու և Փառուխ ադրբեջանական ներխուժումն արդարացնելու համար:
Իրականում, Խրամորթում, Փառուխում տեղի ունեցածը «Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության ղեկավարի առաջ քաշած կործանարար քաղաքական գաղափարի արդյունք է` ինչ գործոն էլ դրանում ընդգրկված լինի:
Հետևաբար, Կառավարության ղեկավարի այդ ելույթը հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձ էր` «Զորքերը հայելային հետ քաշելու» իր մոտեցման աղետալի հետևանքը քողարկելու և ապագայում նման հնարավոր զարգացումների դեպքերում մարդկանց դժգոհությունները կանխելու նպատակով:
Այսինքն՝ այս հարցում ևս քաղաքական շահերը, պաշտոնի պահպանումը գերակայում են Հայաստանի ու Արցախի անվտանգության նկատմամբ: