Հայաստանի ու Արցախի դրոշներով մի խումբ երիտասարդներ իրազեկման արշավ են իրականացրել Կասկադի տարածքում՝ մարդկանց կոչ անելով՝ միանալ պայքարին։
Երիտասարդները, պարզած Արցախի դրոշները, բարձրացել են Կասկադի վերևի հատվածն ու այնտեղ տեղադրել Արցախի՝ բավականին մեծ չափի դրոշը։ Իրազեկման արշավի ընթացքում երիտասարդներին միացել են քաղաքացիներ։
«Այսօր մենք ասում ենք, որ Արցախի հետ ենք, Արցախը հանձնելու մանդատ ոչ ոքի չենք տվել։ Արցախը Հայաստանի անբաժան մասն է՝ ինչպես Սյունիքը, Տավուշը և մյուս մարզերը»,- այս մասին հայտարարեց նախաձեռնության համահեղինակը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։