20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 22-ին հաղորդագրություն է տարածել Գուտերեշի գրասենյակը:
«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա: Նա ապրիլի 28-ին աշխատանքային հանդիպում կանցկացնի Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է հաղորդագրության տեքստում:
Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունն ընդգծել է, որ Գուտերեշը նախատեսում է հանդիպել ՄԱԿ-ի այն գործընկերների հետ, որոնք աշխատում են Ուկրաինայում՝ նրանց հետ բնակչությանը մարդասիրական աջակցություն ցույց տալու ընդլայնմանն ուղղված ծրագրերը քննարկելու համար: