20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Միացյալ Նահանգները սկսել է Ուկրաինային մատակարարել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և աշխատում է ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ Ուկրաինային ավելի շատ հրթիռային համակարգեր մատակարարելու համար: Այս մասին Европейская правда-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Նա ասել է, որ ՀԿՌՀ-ները, ինչպես նաև հրետանին, նախատեսված են ԱՄՆ-ից ստացվող օգնության վերջին փաթեթով, և նշել է, որ համակարգերի մատակարարումն արդեն ընթացքի մեջ է։
Նուլանդը բարձրացրել է ուկրաինական ինքնաթիռների մարտունակության հարցը՝ ասելով, որ արդեն կան ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ, որոնք Ուկրաինային մատակարարում են բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս օդ բարձրացնել ավելի շատ ինքնաթիռներ։