17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Շաբաթ ամբողջ Ֆրանսիայում լռության օր է, որի ժամանակ արգելվում է քարոզարշավ իրականացնել՝ ապրիլի 24-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։ Ֆրանսիայի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այսօր նախագահի թեկնածուներին արգելվում է նախընտրական հանրահավաքներ անցկացնել, հարցազրույցներ տալ և քարոզարշավը որևէ կերպ շարունակել։
Elabe ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի վերջին հարցման համաձայն՝ Մակրոնը նախընտրական մրցավազքի երկրորդ փուլի առաջատարն է։ Նրա օգտին պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 55,5 տոկոսը։ Նրա մրցակիցը, ըստ սոցիոլոգների, կարող է հույս դնել ձայների 44,5%-ի վրա։ Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլում Մակրոնը ստացել է ձայների 27,84%-ը, Լը Պենը՝ 23,15%-ը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ընտրացուցակներում գրանցված է ավելի քան 48 միլիոն ֆրանսիացի։