18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ապրիլի 23-ին հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։ Դարձյալ կոտրել են Դավիթ Բեկի փողոցում՝ Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե արձանը, հայտնում է shamshyan.com-ը:
Անհայտ անձինք կոտրել են արձանի ոտքերը, վնասել ձեռքերը, գլխի հատվածը։ Չարագործները թողել են նաև գրառում։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Ուսումնասիրվում են դեպքի վայրի հարևանությամբ գտնվող տեսախցիկները։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։