Երեկ Սիրիայում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ է կազմակերպվել:
«Սուրիոյ երիտասարդական միության» տեղեկացմամբ՝ ապրիլի 22-ին Սիրիայի ժամանակով ժամը 18:30 իրականցվել է ջահերով երթ Հալեպ քաղաքում: Ջահակիրները քայլերթով շարժվել են դեպի քաղաքի ազգային գերեզմանատուն:
Հատկանշական է, որ «Սուրիոյ Երիտասարդական միության» կազմակերպմամբ Սիրիայի այլ հայաբնակ քաղաքներում ևս Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ են անցկացվել:
Ապրիլի 23-ին Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառություն է իրականացվելու: Նույն օրը Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայանալու է բանախոսություն Հայոց ցեղասպանության շուրջ: