27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել տեղեկությանն առ այն, որ Եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել, որպեսզի եվրոպական երկրները ռուսական գազի համար վճարեն ռուբլով։
«Եվրահանձնաժողովը թույլ է տվել գազի համար վճարել ռուբլով և կարծում է, որ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը դեռ կարող է կիրառվել եվրոպական բիզնեսի կողմից։ Մենք բարձր ենք գնահատում մեր եվրոպացի գործընկերների հետևողականությունը»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի ալիքում։
Նա ասել է, որ ԱՄՀ-ի վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպան կկարողանա առանց ռուսական գազի դիմանալ ոչ ավելի, քան վեց ամիս, նույնիսկ մեկ շաբաթ էլ չեն դիմանա։