կարևոր
1900 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-22 22:08

Նոր ծրագրեր՝ Նոյեմբերյան համայնքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերյան համայնքի, «Ապրելու» բարեգործական հիմնադրամի եւ «Սկեւռա» քաղաքային պլանավորման ինստիտուտ հիմնադրամի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում նոր ծրագրեր կիրականացվեն: 
Չնայած որ ապրում են թշնամուն կողք կողքի, մարդիկ չեն պատրաստվում լքել իրենց տները: Կրակոցներն արդեն սովորական են դարձել: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի խոսքով իրենց արմատներին եւ հող ու ջրին ամնուր կառչած մարդիկ պետք է չունենան ոչնչի կարիք: 
Ապրիլի 22-ին հուշագրի ստորագրումով կողմերը համաձայնել են համագործակցել Նոյեմբերյան քաղաքի քաղաքային զբոսայգու եւ հարակից քաղաքային այլ կարեւոր նշանակության տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացմանը: 
Տավուշյան գողտրիկ անկյունում ապրող ուժեղ կամքի տեր մարդիկ՝ անտեսելով վտանգները շարունակում են ապրել մեծացնելով հայրենիքին նվիրված անհատներ, իսկ նրանց աջակցելն ու քաջալերելը իրենց ուսերին են վերցրել Նոյեմբերյան համայնքը, «Ապրելու» բարեգործական հիմնադրամը եւ «Սկեւռա» քաղաքային պլանավորման ինստիտուտ հիմնադրամը: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը