16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որեւէ նախագիծ՝ այս պահին գոյություն չունի: Այսպիսի հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հերքելով՝ սպասվող նոր փաստաթղթի ստորագրման մասին լուրերը:
Իսկ ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն` նա ընդգծում է, որ այն իր կամ առարկա չէ, որ հանձնեն կամ չհանձնեն. Արցախն այնտեղ ապրող մարդն է:
Փաշինյանի խոսքով՝ եթե այդպիսի մտադրություն լիներ, հանձնումն արդեն իրականացված կլիներ: Նրա խոսքով՝ հարցի լուծումն իր համար այն է, որ արցախցին ապրի Արցախում եւ իրեն զգա ղարաբաղցի, արցախցի եւ հայ: Հակամարտության հանգուցալուծում, ըստ Փաշինյանի, որն այս պայմանները չի ապահովում, ընդունելի չէ իրենց համար:
Երկրի ղեկավարը նաեւ շեշտում է՝ թույլ չի տալու ցանկացած սադրիչ հայտարարություն, որը խաղաղության օրակարգից կշեղի, քանի որ, նրա համոզմամբ, հենց խաղաղության օրակարգն է, որ ապահովելու է Հայաստանի եւ Արցախի ապագան:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը