«Գետաշենն ինձ համար սրբություն է: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Թաթուլ Կրպեյանին վստահվեց Գետաշենի պաշտպանությունը: Երբ խորհրդային բանակն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը այնտեղ սկսեց «Օղակ» գործողությունը, Թաթուլին հաջողվեց միայնակ գերի վերցնել ռուս գնդապետ Մաշկովին, որն այդ տարիներին աջակցում էր թշնամուն, եւ կյանքի գնով փրկել իրադրությունը: Կրպեյանը վերցրեց «Օղակ» գործողության պլանն ու պայթեցրեց նռնակը, սակայն Գետաշենը հավերժ ազատ տեսնելու նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, «Թաթուլ Կրպեյան Խաղաղություն» հիմնադրամը եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը միավորվեցին՝ սկիզբ դնելով Թաթուլ Կրպեյանի անվան գիտաժողովին, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ ապրիլի 22-ին «Արցախյան ընթերցումներ» խորագրով: ԵՊՀ Պատմության Ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը դեռ ուսանողական տարիներից է ճանաչել Թաթուլ Կրպեյանին: Հիշում է՝ Թաթուլին հաճախ կարելի էր տեսնել բոլոր այն միջոցառումների, հանրահավաքների եւ նստացույցերի ժամանակ, որոնք իրականացվում էին հանուն Արցախի եւ Հայաստանի պաշտպանության: Թաթուլ Կրպեյանը իր տարեկիցների համար լավագույն օրինակ էր:
Ասպրամ Կրպեյանը շեշտեց՝ ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը շարունակելու հոր՝ Թաթուլ Կրպեյանի նվիրական գործը:
Թաթուլ Կրպեյանի անվան գիտաժողովը ամենամյա բնույթ կկրի:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում