կարևոր
1573 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-22 16:39

Սպասվում է հայ-թուրքական հակամարտություն Իտալիայի Ա սերիայում

Սպասվում է հայ-թուրքական հակամարտություն Իտալիայի Ա սերիայում

Ապրիլի 23-ին Իտալիայի Ա սերիայում նախատեսված «Ինտեր» - «Ռոմա» խաղում սպասվում են մեծ թվով հակամարտություններ, օրինակ՝ թիմերի հարձակվողներ Էդին Ջեկոյի և Տեմի Աբրահամի միջև։

Սակայն, ըստ Corriere della Sera թերթի, այդ խաղում սպասվում է էլ ավելի սկզբունքային հակամարտություն, որի արդյունքից է կախված խաղի ելքը։ Խոսքը վերաբերում է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլու միջև կայանալիք հակամարտությանը։

«Ֆանտաստիկ հայն ընդդեմ մարտական թուրքի», - գրել է թերթի թղթակից Ջանլուկա Պյարենտինին։ Ըստ նրա հենց այդ երկու ֆուտբոլիստների պայքարից է կախված, թե ինչպիսի ընթացք կունենա հանդիպումը։

Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում դարձել է «Ռոմայի» գլխավոր դիրիժորը։ Նա խփել է 4 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։ Հական Չալհանօղլուն այդ ցունանիշով մի փոքր առաջ է հայ ֆուտբոլիստից՝ 7 գոլ, 8՝ փոխանցում։

Նշենք, որ «Ինտեր» - «Ռոմա» խաղը, որը սկզբունքային նշանակություն ունի երկու թիմերի համար, կկայանա ապրիլի 23-ին, ժամը 20։00-ին։