17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ռուստամ Միննեկաևը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքը, ասել է, որ այժմ ռուսական կողմի նպատակներից մեկն Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողություն հաստատելը և ևս մեկ ելք դեպի Մերձդնեստր ապահովելն է, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը ևս մեկ ելք է դեպի Մերձդնեստր, որտեղ ևս կան ռուսալեզու բնակչության ճնշման փաստեր: Ըստ երևույթին, մենք այժմ պատերազմի մեջ ենք ամբողջ աշխարհի հետ, ինչպես որ Հայրենական մեծ պատերազմում էր: Ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը մեր դեմ էր: Հիմա էլ նույնն է՝ նրանք երբեք չեն սիրել Ռուսաստանը»,- հավելել է նա։
Միննեկաևն ընդգծել է, որ ցամաքային, ծովային և օդային տարածքում ռուսական բանակի տեխնիկական գերազանցությունն Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ակնհայտ է։
Մինեկաևը հավելել է, որ հատուկ գործողությունը պետք է «հաջողությամբ հասցնել իր տրամաբանական ավարտին»։ Նա նշել է, որ առաջադրված բոլոր խնդիրները կկատարվեն