կարևոր
937 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-22 15:30

Արցախի նախագահի հրամանագիրը՝ ապրիլի 23-24-ին անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ

Արցախի նախագահի հրամանագիրը՝ ապրիլի 23-24-ին անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում:

Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա: