կարևոր
1102 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-22 15:41

«Դե ինչ, կկռվենք»․ Զելենսկին

«Դե ինչ, կկռվենք»․ Զելենսկին

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա սկսվել է ժամը 3:40-ին Լուգանսկի շրջանի Միլովոյի հատվածում, և առավոտյան մոտավորապես արդեն ժամը 5-ին հարձակումն ամենուր է եղել, գրում է pravda.com.ua-ն:

«Ներխուժումը սկսվել է ժամը 3:40-ին Լուգանսկի շրջան Միլովոյի հատվածում, բայց մենք կարծում էինք, որ նրանք մտնում են հենց Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքով: Մենք կարծում էինք, որ նրանց նպատակը հանրապետությունների ճանաչումից հետո դրանք շրջանների սահմաններում գրավելն է: Բայց հետո ամենուր հարձակում սկսվեց։ Ես անմիջապես գնացի նախագահի մոտ, Դենիս Մոնաստիրսկին արդեն այնտեղ էր, ես երկրորդը տեղ հասա։ Զելենսկին սպիտակ վերնաշապիկով էր... «Դե ինչ, կկռվենք»», - վերհիշել է Դանիլովը: