Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 24-ին։Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան տարածքում կբացվի մեկ ընտրատեղամաս: Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության՝ այն կգործի առավոտյան 8-ից 19-ը։
Երկրորդ փուլում կմրցեն գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը։