Մոսկվան իրավունք ունի օրինական թիրախ դիտարկել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զենքի փոխադրումները Ուկրաինա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոշելևը։
Նա նշել է, որ ամերիկյան կողմի հայտարարությունները Ուկրաինայի Զինված ուժերի համար զենքի և ռազմական տեխնիկայի զանգվածային մատակարարումների շարունակման մասին աճող մտահոգություն են առաջացնում։
«Հաշվարկը պարզ է՝ դանդաղեցնել մեր հատուկ գործողությունը, առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանի զինված ուժերին»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։