կարևոր
604 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-22 11:48

Իշխանությունները տեսնում են, որ շարժումը թափ է հավաքում, փորձում են կասեցնել այս շարժման ընթացքը. Վանեցյան

Իշխանությունները տեսնում են, որ շարժումը թափ է հավաքում, փորձում են կասեցնել այս շարժման ընթացքը. Վանեցյան

Քաղաքացիներին կոչ եմ անում ավելի ակտիվ լինել, գալ Ազատության հրապարակ, միանալ պայքարին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի է։

Տրամադրությունը շատ բարձր է, մարտական, ամեն ինչ շատ լավ է: Գիշերը անցել է նորմալ, արտառոց դեպքեր չեն գրանցվել, եղել են մեր հետ գիշերող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց վճռական քայլն են արել և ասում են, որ մնալու են ու պայքարելու են մինչև հասնենք մեր վերջանական նպատակին»,- ասաց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանն ընդգծեց, թե իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում ոչ թե օր օրի, այլ՝ ժամ առ ժամ, փորձում են կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ուզում եմ ասել, որ դա չի հաջողվելու։ Կրկնում եմ, երբ ես եկա Ազատության հրապարակ, միայնակ էի, այսօր ականատես ենք, որ այն մշտապես լի է մարդկանցով։ Այստեղ գալիս են տարբեր քաղաքական հայացքների տեր, տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ, որոնք հասկանում են, որ սա պայքար է հանուն Հայաստանի և հանուն Արցախի, և այստեղ չի կարող լինել որևէ կուսակցական շահ, նեղ խմբի պայքար»,-ասաց։

«Այստեղ պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի: Մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի, հանուն մեր հայրենիքի»,- եզրափակեց Վանեցյանը:

Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունն ինչո՞ւ չի թույլատրում վրաններ տեղադրել, Վանեցյանն ասաց.

«Չեմ կարծում, որ դա ուղղակի ոստիկանության որոշումն է, այդ որոշումը քաղաքական է։ Քաղաքական իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու»։