կարևոր
1573 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-22 13:25

Լևոն Արոնյանը մտավ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ

Լևոն Արոնյանը մտավ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հաղթեց Ռեյ Ռոբսոնին: Մեր հայրենակիցը չնայած պարտվեց դասական երկրորդ պարտիայում և մրցակցին թույլ տվեց հավասարեցնել հաշիվը, սակայն թայ-բրեյքում առավելության հասավ 1,5:0,5 հաշվով: Կիսաեզրափակիչում նա կհանդիպի ԱՄՆ ներկայացնող կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսի հետ:

Խաղարկությանը մասնակցող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը 1/4 եզրափակիչում 1,5:0,5 հաշվով հաղթեց փորձառու Վեսլի Սոյին: Նրա հաջորդ մրցակիցը ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան է, որը միայն «Արմագեդոնում» հաղթեց Ջեֆրի Սյոնգին:

Ամերիկայի գավաթի խաղարկության մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար դոլար պարգևավճար, 2-րդ տեղը` 35 հազար: Նվազագույն պարգևավճարը 12 հազար դոլար է: