20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արցախի հարցով բանակցությունների «մանյովրի» միակ տեղը մնացել է ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը, որը թույլ չի տալիս արագացնելու հայաստանյան իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը, գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Իհարկե, մեզ վերաբերող այս կարևորագույն գործընթացում Հայաստանի իշխանությունը զոհի կարգավիճակով հետևում է, թե ով իրեն ինչպես է պատժելու, սակայն խնդիրն այն է, որ դրանից տուժելու է Հայաստանն ու Արցախը։
Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը պատմական մինիմումի է հասցրել Հայաստանի բանակցային հնարավորությունները՝ գործընթացը մտցրել իներցիոն դաշտ, հարաբերական խաղաղությունը պահպանվում է միայն այն պատճառով, որ այս փուլում տարածաշրջանային դերակատարները որոշակի զգուշություն են դրսևորում, սակայն խորքում գործընթացները եռում են և դժվար է ասել, թե որ պահին ինչ նոր հարվածներ կուղղվի Հայաստանի եւ Արցախի ուղղությամբ»։