կարևոր
526 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-04-22 09:18

Ական՝ ՔՊ սրտի համայնքապետ. «Հրապարակ»

Ական՝ ՔՊ սրտի համայնքապետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը՝ հանրահայտ Ական, որն անցած 5 տարիներին Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա ավագանու ընտրություններում գլխավորեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը եւ ստացավ 5 մանդատ: Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում եւ 2008-ին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների հետ գնացել է խանութ, վիճել աշխատողների հետ, հայհոյել եւ ջարդել խանութում եղած ապրանքները)։ Դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր Ավետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդին։

Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերից իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը ղեկավար չունի, ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել է եւ պարտությունը չմարսելով, հաղթող ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» առաջնորդ Մամիկոն Ասլանյանին պատանդ վերցրել` 4 ամսից ավելի կալանավորված պահելով, նախօրեին էլ կալանքը 2 ամսով երկարացրել են։ ՔՊ-ի աջակից ԼՀԿ-ի միջոցով դատական կարգով արգելանք դրեցին ավագանու նիստերի վրա՝ մինչեւ հունիսի 20-ը, եւ հատուկ օրենք ընդունեցին, որով կարող են ընտրովի պաշտոնում համայնքապետի ԺՊ նշանակել:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։