Այս ջահերի թիվը դեռ մի քանի հարյուրով կավելանա: Դրանք ապրիլի 23-ին կվառվեն Հանրապետության հրապարակում եւ երթով կհասնեն Ծիծեռնակաբերդի բարձունք: Այս տարի 700-ից ավելի ջահակիր է գրանցվել միջոցառմանը մասնակցելու համար: Սակայն մինչ այդ արդեն ավանդական դարձած ջահերով երթի նախապատրաստական աշխատանքներ են: Դաշնակցության պատանեկան եւ երիտասարդական միությունների անդամները աշխատանքը մասերի են բաժանել:
Երիտասարդները նշում են՝ սա այն դեպքերից է, երբ ոչ միայն մասնակցությունն է կարեւոր, այլեւ երթի նպատակը հասկանալը, ոչ միայն հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, այլեւ արդարադատություն պահանջել: Այս տարի ավանդական դարձած ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 19:15՝ Հանրապետության հրապարակից: Երթի կարգախոսն էլ հատուկ նշանակություն ունի:
Ջահերով երթը պայքարի խորհրդանիշ է եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գլխավոր միջոցառումներից մեկն է դեռ 1999 թվականից: ՀՅԴ երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը սկսվում է ապրիլի 23-ի երեկոյան` ջահերով երթով: Այն պայքարի խորհրդանիշ է եւ արդարության պահանջ՝ ուղղված ինչպես ցեղասապան Թուրքիային, այնպես էլ միջազգային հանրությանը: Երթի ավարտին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհվում են, բոլոր այն երկրների դրոշները, որոնք անտարբեր չեն եղել եւ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ 2022. «ԶԱՐԹՆԻ՛Ր ԼԱՈ» Ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 19:15՝ Հանրապետության հրապարակից։
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում