կարևոր
1177 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-21 17:08

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին օպերային թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին օպերային թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն:

Համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին, կանցկացվի թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ: 

Նմանատիպ միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ: Միջոցառումը կունենա առցանց հեռարձակում թատրոնի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով: