կարևոր
706 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-21 16:08

Ռուսաստանը փակում է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հյուպատոսությունները

Ռուսաստանը փակում է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հյուպատոսությունները

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է Սանկտ-Պետերբուրգում և Պսկովում Լատվիայի հյուպատոսությունների և Սանկտ-Պետերբուրգում Լիտվայի և Էստոնիայի գլխավոր հյուպատոսությունների փակման մասին։ Դրանց բոլոր աշխատակիցները հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» և պետք է հեռանան Ռուսաստանից։

Նշված երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են Ռուսաստանի արտգործնախարարություն։

Մոսկվան նման քայլի է դիմել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից, ի պատասխան նշված երկրներում Ռուսաստանի մի քանի հյուպատոսությունների փակման, ինչպես նաև այդ երկրների կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության։

Լիտվան ապրիլի 4-ին փակել էր Կալպեդի Ռուսաստանի հյուպատոսությունը և արտաքսել Ռուսաստանի դեսպանին։ Ապրիլի 5-ին Էստոնիան և Լատվիան արտազսել էին 27 ռուս դիվանագետի։