կարևոր
1402 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-21 15:05

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 626 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 0,87%, վերջին 14 օրը՝ 1,26%, վերջին 7 օրը՝ 1,16%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 653 915 դեպք: Ապաքինվել է ևս 399 պացիենտ․ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 634 990:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը խլել է 16 794 մարդու կյանք:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 875 495 պատվաստում։