28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Հանգիստ թողեք հանրահավաքներին չմասնակցող, ՖԲ-ում ստատուս գրող, ընդդիմությանը քննադատող մարդկանց, նրանք այս փուլում ոչինչ չեն որոշում:
Խոսեք հանրահավաքներին մասնակցող, պայքարին լծված, համարձակ ու հայրենասեր մարդկանց հետ, ցույց տվեք նրանց ուղղություն, տվեք հանձնարարություն, կատարեք գործողություն, ներկայացրեք արդյունքներն ու շնորհակալություն հայտնեք նրանց կատարած համարձակ քայլերի ու գործողությունների համար:
Ու կտեսնեք թե ոնց են ավելանում մեր շարքերը, ոնց են մարդիկ լցվում վճռականությամբ ու վերջնարդյունքում ոնց ենք սրանց վզակոթին տալով դուրս շպրտում կառավարական շենքերից:
Հ.Գ. Ու մեկ էլ, մի հրապարակեք ու տարածեք իշխանության կողմից ձախողած ու տապալած մեր նախաձեռնությունները, դրանք մեզ չեն օգնում, այլ միայն հիասթափեցնում ու հուսալքում են մեր կողմնակիցներին:
Ամեն ինչ լավ է լինելու․․․»։