կարևոր
1435 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-21 13:20

Պատերազմն այս պայմաններում անխուսափելի է, ձեր երեխաներն են գնալու այդ պատերազմին, դուրս եկեք փողոց․ Կարին Տոնոյան

Պատերազմն այս պայմաններում անխուսափելի է, ձեր երեխաներն են գնալու այդ պատերազմին, դուրս եկեք փողոց․ Կարին Տոնոյան

Ժողովուրդը վախեր ունի անցյալից, ներկայից և դա է խանգարում դուրս գալ փողոց և պայքարել։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Ակնառու է, թե ինչպես է երկիրը քանդվում։ Երկիրը տարվում է ամենավտանգավոր վիճակի, երբ բանակ չունես։ Ցանկացած երկրի ամենավտանգավոր վիճակը բանակ չունենալն է։ Հիմա ձեր բանակը վերացնում են, ժողովուրդ, գոնե հանուն բանակի դուրս կգա՞ք ձեզ պաշտպանելու»-ասաց Կարին Տոնոյանը և հավելեց․

«Եթե ես ասեմ՝ հիասթափված եմ, խաբված եմ ու դադարեմ պայքարել իմ կյանքի համար, նշանակում է՝ ես հանձնվեցի։ Այո, շատ սխալներ ենք արել, մեղքեր ենք գործել, որոնց համար այս պատժին ենք արժանացել, ցավոք այդ սխալների համար պատասխան տվեցին մեր անմեղ երիտասարդները։ Եթե որևէ մեկն ասում է՝ ես չեմ գա այդ հրապարակ, որովհետև այնտեղ Կարին Տոնոյանն է կամ մյուսն է, նա թույլ է տալիս, որ իր ճակատագիը որոշի Կարին Տոնոյանը կամ մյուսը։ Եկեք, լցրեք այս հրապարակը ու ասեք՝ թող այս կամ այն մարդիկ հեռանան, տեսնեմ այդ ո՞վ պետք է հանդգնի, չհեռանա, թող առաջինը իմ անունը տան, կխոնարհվեմ ծնկաչոք ու կգնամ տուն, երբ կգան, կասեն՝ դու ես խանգարում, խոստանում եմ, կհեռանամ, որովհետև բոլորը ժողովրդից են վախենում»։

Քաղաքացիներին կոչ անելով դուրս գալ փողոց՝ Կարին Տոնոյանը շեշետեց․

«Եթե երկիրը այսպես մնա, հաջորդ պատերազմն անխուսափելի է լինելու և ձեր երեխաներն են գնալու այդ պատերազմին, դուրս եկե՛ք, երկիրը փրկենք այս ցնցումներից»։

Տոնոյանը գտնում է, որ պետք է լցնել հրապարակը, իշխանությունը տալ վստահելի, մաքուր անձանց, մասնագետների, իսկ վարչապետը պետք է լինի կատարող՝ խորհրդի։

«Այս պահին գործող վարչապետը բռնազավթել է իշխանությունը և կատարել է տալիս բոլորին՝ սկսած ժողովրդից, ՍԴ-ից և այլն։ Բոլոր իշխանական օղակներն այժմ ենթարկվում են մեկ մարդու, դա էլ հո տեսնում ենք։ Շատ-շատ ենք լռել, էլ ժամանակ չկա լռելու։ Մենք ենք մեղավոր նաև, որ լռել ենք»,- նշեց Տոնոյանը։