կարևոր
697 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-21 11:37

ՀՅԴ նորագիրները երդվեցին Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՅԴ նորագիրները երդվեցին Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրվա առիթով Նոր Նորքում գտնվող իր հուշարձանի մոտ ՀՅԴ ՆԱՈւՄ-ը նախաձեռնել էր երդման արարողություն:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Գևորգ Ղազելյանը նշեց՝ բոլորս այսօր ներկա ենք մեր երդումը տալու, որպեսզի Դաշնակցության դրոշի ներքո ծառայենք ազգին և հայրենիքին։

«Ինչպես գիտեք, այսօր մեր ազգը ամենաշատը կարիք ունի մեզ նման երիտասարդների։ Միասնությունը շատ կարևոր է, որ ապացուցենք թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներին, որ մենք կանք, Արցախի կողքին ենք և ոչ մի դեպքում Արցախը չենք թողնելու թշնամու ձեռքի տակ»,-ասաց Գևորգ Ղազելյանը։

Դաժան ու դժվար է լինելու մեր ճանապարհը, բայց փառավոր, որովհետև մենք պայքարում ենք կյանքի համար, ապրելու և ապրեցնելու համար․ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը ՀՅԴ նորագիրների երդման արարողության ժամանակ։

«Ամեն օր երդում չեն տալիս, երդում տալիս են կյանքում եզակի անգամ, և ահա այսօր այդ եզակի անգամն է։ Ուստի մեր ավանդության ուժով նաև կարգով, մինչև երդում տալը ես ձեզ ևս մեկ անգամ ուզում եմ հարցնել՝ պատրա՞ստ եք ամբողջովին նվիրվել հայ ազգի պահպանության գաղափարախոսությանը»,-հարցրեց Իգոր Սարգսյանը և պատասխանը դարձյալ եղավ՝ այո։