կարևոր
607 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-21 11:17

Ուկրաինայում մարդասիրական օգնություն Է ստացել ավելի քան 2,5 միլիոն մարդ. ՄԱԿ

Ուկրաինայում մարդասիրական օգնություն Է ստացել ավելի քան 2,5 միլիոն մարդ. ՄԱԿ

ՄԱԿ-ը եւ նրա հետ համագործակցող կազմակերպությունները մարդասիրական օգնություն են հասցրել Ուկրաինայում ավելի քան 2,5 միլիոն մարդու համար, ապրիլի 20-ին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Մեր գործընկերների հետ մենք կենսականորեն անհրաժեշտ օգնություն ենք հասցրել ավելի քան 2,5 միլիոն մարդու համար»,- գրել Է նա Twitter-ում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գուտերիշը հավելել Է, որ ներկայումս Ուկրաինայում Է գտնվում ՄԱԿ-ի ավելի քան 1,3 հազար աշխատակից, որոնք զբաղվում են մարդասիրական օգնություն ցույց տալով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: