17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
«Հրապարակ» թերթը գրում է․
«Հայաստան» դաշինքի պատգամավորները` Արթուր Վանեցյանի նստացույց անելու օրվանից սկսած, հայտարարում են, թե ընդդիմությունն ապակենտրոն, ցանցային պայքար է տանելու, եւ դրա մեկնարկը պատրաստվում էին տալ ԱԺ լսումներով` ապրիլի 21-ին, որը չեղարկվեց, իսկ կուլմինացիան ապրիլի 23-ից էր սկսվելու՝ ՀՅԴ երիտասարդների ավանդական ջահերով երթով, որին այս տարի հնարավոր է պատմական նրբերանգներ հաղորդեն՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի լեյտմոտիվներով։
Երիտասարդները, ավանդույթի համաձայն, ջահերով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, սակայն այնտեղից ոչ թե տուն կգնան, այլ կգիշերեն, որպեսզի հաջորդ օրը շարունակեն երթը։ Ամեն դեպքում, սա լինելու է յուրօրինակ ուժի ցուցադրություն, իսկ դրանից հետո կմեկնարկեն բողոքի ակցիաները։ Ենթադրվում է, որ երկու խմբակցությունները միաժամանակ, ավելի ճիշտ` զուգահեռ կգործեն, ասենք` Վանեցյանը՝ Ազատության հրապարակից, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այլ գործողություններ կանեն: Սակայն միասնական լիդերի` ակցիաները կոորդինացնողի խնդիր կա, ուստի ուժերից յուրաքանչյուրը փորձելու է առանձին ակցիաներով եւ փողոց դուրս բերած զանգվածով լուծել խնդիրը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։