կարևոր
1387 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-20 21:06

«Իմ պաշտոնավարման ժամանակ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման պահանջ չի եղել»․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Սակայն նախկին արտգործնախարար Արա Այվազյանը Երեվանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր պաշտոնավարման ժամանակ ԼՂ հարցում միջազգային կառույցների կողմից նշաձողի իջեցման խնդիր չի եղել: 
Խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը հայտնել էր, որ իր մոտեցումները կարգավիճակի հարցում փոխվել են, եւ այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության եւ ժողովրդի իրավունքների հարցը: 
Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորման համար զորքերի հայելային հետքաշման առաջարկը Նիկոլ Փաշինյանի համոզմամբ ընդունելի տարբերակ է: Մինչդեռ նախկին արտգործնախարարի պնդմամբ, հայելային կերպով զորքերը հետքաշման առաջարկը մարտավարական սխալ է, եւ նման առաջարկ եղել է 2021-ի մայիսի 27-ին, որն էլ դարձել է Արա Այվազյանի հրաժարականի գլխավոր պատճառը: 
Նախկին արտգործնախարարը կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ պնդելով, որ անհրաժեշտ է ձեւաչափը կենսունակ պահել եւ ԼՂ հարցը չտեղափոխել նոր հարթակ: 
Հայաստանի եւ Թուրքիայի հետ երկխոսությունների առկայությունը նախկին արտգործնախարարի համոզմամբ անհրաժեշտություն է, մինչդեռ կարծում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ չեն Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները: 
Հարցին, թե հնարավոր է Նիկոլ Փաշինյանի եւ գործող իշխանությունների հեռացմամբ Արցախի հարցում գտնվեն արդյունավետ լուծումներ, Արա Այվազյանը նշեց՝ դիվանագիտական ճանապարհով հնարավոր է շտկել իրավիճակը։

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում